Ռումբ՝ պետության հիմքում․ Միլիարդավոր դոլարներ ընդդեմ Հայաստանի






Ռումբ՝ պետության հիմքում․ Միլիարդավոր դոլարներ ընդդեմ Հայաստանի

Ներքաղաքական վերջին զարգացումները հասարակության շրջանում անհանգստություն և որոշ չափով նաև հիասթափություն են առաջացրել:



Այո, այսօր չենք տեսնում այն պատկերը, որն ուզում էին տեսնել: Չկա նաև այն արդյունքը, որը շատերի համոզմամբ հնարավոր էր ունենալ:

Մեղավորներին կարելի է շարունակ փնտրել, ինչը արվում է նաև քաղաքականապես հասուն մեր հայրենակիցների կողմից:

Ասել, որ մեղավորներ կամ սխալներ չկան, ճիշտ չի լինի: Միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ սխալները և բացթողումներն այս իրավիճակում միայն ու միայն հետևանք են: Փոքրիկ պարտություններն ունեն սուբյեկտիվ մեկ գլխավոր պատճառ: Պատճառ, որն իրականում ավելի քան վտանգավոր է Հայաստան պետության համար:

Խոսքն այն հզոր ֆինանսական ռեսուրսի մասին է, որը գտնվում է նախկին ռեժիմի, կամ ինչպես շատերն են ասում հակահեղափոխականների տրամադրության տակ: Խոսքը ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դոլարների մասին է, որը գոյացել է պետությանը և ժողովրդին տարիներ շարունակ քամելու արդյունքում:



Խոսքն այն ստվերային բյուջեի մասին է, որը գոյություն ուներ քոչարյանասերժական ռեժիմի կառավարման տարիներին, որը մի քանի անգամ գերազանցում է պետական բյուջեին: Ու հիմա ժողորվրդից գողացված ֆինանսական ռեսուրսը գործի է դրվել ժողովրդի դեմ: Սա ուղղակի ռումբ է պետության հիմքերում:

Պարզից էլ պարզ է, որ նույն Ռոբերտ Քոչարյանը հանուն ռևանշի և անձնական ամբիցիաների, պատրաստ է մինչև վերջին կոպեկը ծախսել հիբրիդային պատերազմը հաղթելու համար: Չմոռանանք նաև օլիգարխիային, որը ծանր հարված ստանալուց հետո չի ցանկանում հանձնվել և ժողովրդին վերադարձնել գողացված փողերը:
Շատ է խոսվում Ռուսաստանից ֆինանսական հոսքերի կտրուկ նվազման մասին: Մինչև թավշյա հեղափոխությունը, ռուսաստանաբնակ հայ օլիգարխները, որոնք սերտաճել էին ռեժիմի հետ, միլիոններ էին ծախսում Հայաստանում սեփական բիզնեսին զարկ տալու համար: Այսօր այդ դաշտը սպառված է, սակայն սպառված չեն նրանց ֆինանսական կարողությունները: Ուստի, փող լվանալու նոր դաշտ ստեղծելու համար օլիգարխիան ևս մեծ ուրախությամբ միլիոններ է տրամդրում դավադիր ուժերին:

Ինչ է ստացվում: Պայքարի մի կողմում կանգնած է դեռևս միասնական հասարակությունը, որն ունի միանգամայն լեգիտիմ իշխանություն, իսկ մյուս կողմում անսահման ֆինանսական միջոցների տեր «բանդան» Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Հակառակորդին և նրա ռեսուրսը թերագնահատելը կլինի հասարակության և իշխանությունների թերևս ամենակոպիտ սխալը: Չմոռանանք, որ ստվերային բյուջեն որպես գործիք բազմիցս ծառայել է ընտրությունների միջոցով ռեժիմի վերարտադրությանը:



Իսկ թե ինչեր կարող է անել պետության դեմ ներարկվող ֆինանսները տեսնում ենք այսօր և դեռ կտեսնենք, եթե չկանգնեցվի հիբրիդային պատերազմբ կոչվածը: Իրավիճակից դուրս գալու թվացյալ եղանակը թերևս մեկն է, որը թերևս ուշացումով բայց կարծես իշխանությունը գործի է դրել:

Այն է ուժային կառույցների չափից ավելի կոշտ հակահարվածը դավադիր «կաստային»: Կտրուկ գործողություններն այլևս այլընտրանք չունեն, քանզի նժարին է դրված պետության հետագա զարգացման հարցը:

Ու քանի դեռ հակառակորդը հզոր հակահարված չի ստացել, ՏԻՄ ընտրություններում հաղթելու են «լավ տղերքը», դատավորները ազատ են արձակելու հանցագործներին, սևազգեստ խամաճիկները փորձելու են նեգատիվ մթնոլորտ ստեղծել: Չմոռանանք նաև, որ ուժեղ հակահարվածը կենսական նշանակություն ունի պետության տնտեսության համար, որն այսօր ազատ շնչելու կարիք է զգում:

Ֆեյսբուք՝ Դավիթ Ջալալյան

ԴԻՏԵԼ